Գրիգորյանը արտերկրի լրագրողներին և փորձագետներին է ներկայացրել ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը![]() 30 հոկտեմբերի 2025 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը միջազգային ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչների և տարբեր մտակենտրոնների հետազոտող-փորձագետների հետ հանդիպմանը ներկայացրել ՀՀ շուրջ անվտանգային միջավայրը։ Նա մասնավորապես անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը խաղաղ գործընթացի տեսանկյունից։ Գրիգորյանը նաև խոսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի մասին՝ այն կարևոր համարելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում։ Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին՝ կազմակերպելով մանրամասն ու բովանդակային քննարկում։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |