Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել![]() 1 դեկտեմբերի 2025 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այդ մասին ասել են գլխավոր դատախազությունից, հայտնում է Radar Armenia-ն։ «2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,-ասել են դատախազությունից։ Նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի Կաշառք տալը և Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է պատերազմի ժամանակ հոդվածներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |