Միրզոյանը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը![]() 4 դեկտեմբերի 2025 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ավարտելով իր աշխատանքային այցը Բրյուսել, մեկնել է Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 4-5-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստին, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Բրյուսելի օդանավակայանում նա կարճ հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։ Դեկտեմբերի 2-ին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ նիստի շրջանակում, ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, իսկ նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |