ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է զինծառայության կրճատման և առողջության ապահովագրության նախագծերը![]() 4 դեկտեմբերի 2025 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունվել է կառավարության առաջարկած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծը, որով սահմանվում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության գործող 24-ամսյա ժամկետը կկրճատվի մինչև 18 ամիս։ Այս փոփոխությունը կվերաբերի այն քաղաքացիներին, ովքեր կզորակոչվեն 2026 թվականի հունվարի 1-ից հետո։ Նշվել է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ: Նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի առաջին փուլը գործարկվելու է հունվարի 1–ից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նոր համակարգը կներառի Հայաստանի բոլոր քաղաքացիներին, սակայն չի ապահովի յուրաքանչյուր քաղաքացու բոլոր բժշկական կարիքների լիարժեք ֆինանսավորում։ Այն կենտրոնացած է առավել տարածված և մահվան հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների կանխարգելման և արդյունավետ բուժման վրա։ Ապահովագրության առաջին փուլում ընդգրկվելու են մի քանի խումբ քաղաքացիներ՝ մինչև 18 տարեկանները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-65 տարեկան քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամության կարգ կամ ֆունկցիոնալության գնահատական, ինչպես նաև սոցիալապես անապահով 28 և ավելի միավոր ունեցող անձինք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |