ՀՀ ավագ դպրոցներում 200 դասավանդողներ որակավորման բարձրացման դասընթացներ կանցնեն

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Վ.Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանում կկայանա ավագ դպրոցների օտար լեզուների ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների պաշտոնական բացումը:



Վերապատրաստման դասընթացները, որոնք անցկացնում է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը եւ Կրթական ծրագրերի կենտրոնը, կանցնեն 200 ուսուցիչներ Հայաստանի 10 մարզերից:



Դասընթացները կանցկացվեն երեք ուղղությամբ` օտար լեզու եւ մեթոդիկա, թեստավորման մեթոդիկա, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---