Շարմազանով․ Ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ![]() 23 դեկտեմբերի 2025 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցին՝ նշելով, թե «ինչ գործ ունեն Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ»։ «Սրանք լրիվ փորձանք են…Առավոտից երեկո նիկոլական պրոպագանդան ու քպ-ականները մեղադրում են ՌԴ-ին ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ, բայց Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում շնոհակալություն է հայտնում Պուտինին Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին օժանդակելու համար»։ Ո՞վ ձեզ քննադատում է,«ռուսի շպիոն» եք անվանում,հիմա գնացել եք Ռուսաստան ջան-ջիգյար եք անո՞ւմ։ Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչու՞ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է… Ո՞վ ՌԴ-ում հանդիպումներ էր ունենում, sms -ով Արեւմուտքին բողոքում էիք, թե տեսեք-տեսեք, ընդդիմադիրները ռուսների հետ մոտ են։ Այո, մենք գտնում ենք, որ հայ-ռուսական դաշինքը բխում է ՀՀ պետական շահերից ու այդ պատճառով էլ զարգացնում ենք մեր կուսակցական կապերը «Միասնական Ռուսաստանի» հետ։ Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։ Ինքնիշխանություն եմ է ասել…»,–գրել է նա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար։ «Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցության համար»,–ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |