Վերականգնվել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը![]() 23 դեկտեմբերի 2025 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Զորակ համայնքի տարածքում գտնվող 5995 քմ մակերեսով հողատարածքից ընկերության կողմից անօրինաբար արդյունահանվել է 8748 խմ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված։ Դրա արդյունքում պետական բյուջեին հասցվել է 29 մլն 784 հազար 310 ՀՀ դրամի վնաս։ Նախաքննության ընթացքում ամբողջ վնասը վերականգնվել է պետությանը։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |