Շիրակի մարզպետը` իր հնարավոր պաշտոնանկության մասին. Քննարկումներ եղել են![]() 23 դեկտեմբերի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ նշելով, որ պաշտոնը կորցնելու հետ կապված մտավախություն չունի, իսկ վարչապետի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ցանկացած որոշման հետ ինքը հաշտ է լինելու, հայտնում է Auroranews.am-ը։ «Այս պահին որևէ որոշում կայացված չէ, այսինքն՝ ես շարունակում եմ պաշտոնավարել։ Քննարկումներ եղել են, կային մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին, որ այդ հրապարակումները շատ արագ տարածվեն՝ ներկայացնելով, թե ես արդեն պաշտոնանկ եմ եղել։ Կրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել»,-նշել է մարզպետը։ Նա նաև ընդգծել է, որ արդեն հաստատում է ստացել կուսակցության վարչությունից՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար համամասնական ցուցակով։ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ 2024–ի դեկտեմբերին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |