Սպերցյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ![]() 27 դեկտեմբերի 2025 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության արդյունքները: Նա հավաքել է 17 ձայն։ 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ տարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 5 գոլի հեղինակ։ Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում նաև նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |