Բելգիայում ՀՀ դեսպանատունը չեղարկել է քաղաքացիության հարցերով ժամադրությունները![]() 6 հունվարի 2026 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» գործընթացի համար սահմանված ժամադրությունները չեղարկվել են՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով։ «ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |