ՊՆ-ն հերքել է գնդերեցներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը![]() 14 հունվարի 2026 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե բանակում ծառայություն մատուցող հոգևորականներին խոստացվել է դրամական աջակցություն։ «Չի համապատասխանում իրականությանը»,- գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հայր Հովհաննես Թորգոմյանն ավելի վաղ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեցներին տարբեր ձևերով և մեթոդներով «փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ»: Այդ մասին նա գրել էր ֆեյսբուքյան իր էջում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է գնդերեցների հանդեպ ճնշումների մասին լուրերին՝ նշելով, որ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |