Կաշառք ստանալու պահին ՊԵԿ-ի երկու օպերլիազոր է ձերբակալվել![]() 19 հունվարի 2026 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2 գլխավոր օպերլիազորներ։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ»,- տեղեկացրել են կոմիտեից` նշելով, որ օպերլիազորները ձերբակալվել են հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո։ Նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն դրամ կաշառք ստանալու մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |