Մամիջանյան․ ԵԽԽՎ համազեկուցողներին կոչ ենք արել այցելել քաղբանտարկյալներին![]() 29 հունվարի 2026 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդդիմադիր պատգամավորները հանդիպում են ունեցել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Նա նշել է, որ փաստական տվյալներ են ներկայացրել «քաղբանտարկյալների խայտառակ վիճակի վերաբերյալ»: «Համազեկուցողներին կոչ ենք արել այցելել քաղբանտարկյալներին»,-ասել է նա: Մամիջանյանն ասել է, որ անդրադարձ է եղել նաև եկեղեցու դեմ ուղղված արշավին։ «Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել զեկույցում տեղ գտած խայտառակ և տեղ չգտած ձևակերպումների մասին», – ասել է նա։ Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» վերնագրով բանաձևում մտահոգություն է հայտնել ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի և ՀԱԵ առաջնորդի միջև լարվածությամբ»: Բանաձևին Հայաստանին առնչվող հատվածում եկեղեցուն ևս մեկ անդրադարձ կա՝ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»: ԵԽԽՎ-ն մտահոգված է նաև ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ծայրահեղ բևեռացմամբ և կոչ է արել բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ որպեսզի «ընտրարշավը զերծ մնա ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |