Բաբայան․ Քննիչն ասել է, որ Արշակ սրբազանի գործով ապացույցը չի կորել![]() 3 փետրվարի 2026 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկվելու է: Այդ մասին Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը: Անդրադառնալով տեղեկություններին, որ գործով իրեղեն ապացույցը կորել է՝ Բաբայանը փոխանցել է, որ քննիչը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ոչ մի ապացույց չի կորել, հայտնում է Aysor.am-ը: Նա հայտարարել է, որ կալանքը երկարաձգելու որոշումը նշանակում է, որ շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները: Նա նաև հայտնել է, որ սահմանափակվել են տեսակցությունները, սրբազանին կարող են տեսնել միայն նրա քրոջ երեխաները: Արշակ Սրբազանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով՝ դատարանի որոշմամբ։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Արշակ սրբազանը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից, Քննչական կոմիտեի շենքում։ Կալանավորումը կատարվել է հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |