Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը![]() 4 փետրվարի 2026 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ։ Փետրվարի 4-ին նրան է շնորհվելու «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը, որին արժանացել է նաև Ալիևը: Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |