Դատախազություն․ Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի![]() 4 փետրվարի 2026 - 11:09 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը քրեական որևէ վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը: Կառավարության նիստից հետո տված ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, ինչին հետևել են իրավական գործընթացներ: «Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,-ասել էր նա: Չնայած վարչապետի կողմից հնչեցված դիտարկումներին՝ նա չի բացահայտել, թե հատկապես ինչ իրավական զարգացումների և կասկածելի գործարքների մասին է խոսքը Վերջին շաբաթներին Հայկ Սարգսյանի և ՔՊ խմբակցության միջև նկատվել է լարվածություն։ Սկզբում հայտնի է դարձել, որ կուսակցության վարչությունը չի հաստատել Սարգսյանի առաջադրումն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նախատեսված ցուցակում, ինչը նա վիճարկել է՝ սակայն՝ անարդյունք: Հետագայում արդեն հեռակա հրապարակային վեճ է ծագել Հայկ Սարգսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, ինչից հետո Սարգսյանը հայտարարել է. «Սիմոնյանն իր ընկերը չէ»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |