ԱԺ-ն կքննարկի Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման հարցը հատուկ ընթացակարգով![]() 10 փետրվարի 2026 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կողմ է քվեարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշման նախագծին։Կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ չի եղել ոչ ոք, իսկ 2-ը ձեռնպահ է մնացել։ Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ խմբակցությունը պատրաստվում է կողմ քվեարկել նախաձեռնությանը, հայտնում է Արմենպրեսը: Նախագիծը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցությունը՝ հիմնավորելով, որ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |