Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Չարչյանի աշխատասենյակը![]() 13 փետրվարի 2026 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Հենց այս պահին իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը»։ ԲԿ-ից հայտնել են, որ ՔԿ-ն է գործողություններ իրականացնում. «Գործողություններ են իրականացնում, մանրամասների չենք տիրապետում», հայտնում է Aysor.am-ը: ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդլյանն էլ նշել է. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»: 2021-ին Չարչյանը ընտրությունների արդյունքում դարձել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր: Նա ձերբակալվել, իսկ հետո կալանավորվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ 2021-ի դեկտեմբերին նա ազատ էր արձակվել: 2023-ին նա հրաժարվել է մանդատից՝ ասելով, որ ուզում է վերադառնալ իր նորմալ կյանքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |