Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի![]() 13 փետրվարի 2026 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 58 պատգամավոր, դեմ՝ 24, իսկ 3-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է Sputnik Արմենիան: Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված է եղել, որ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան շինությունների կառուցման և դրանց սպասարկման նպատակով։ Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո հողատարածքները ՀԱԵ-ին կտրամադրվեն բացառապես օգտագործման իրավունքով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվել է, որ փոփոխության նպատակը որևէ կազմակերպության գործունեությունը սահմանափակելը չէ, այլ հողերի օգտագործման ավելի ճկուն և վերահսկելի մեխանիզմի ապահովումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |