Մկրտիչ սրբազանն ազատվել է տնային կալանքից![]() 17 մարտի 2026 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, որոշել է նրա նկատմամբ կիրառել բացակայելու արգելք և վարչական հսկողություն։ Դատարանի որոշմամբ նրան արգելվել է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թեմի նստավայր և Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ, հայտնում է Sputnik Արմենիան: Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելը ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու և իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելու համար։ Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի (հետագայում կարգալույծ է արվել և ստացել իր ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան)՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով այդ հայտարարությունների վրա։ Փետրվարի 12-ին դատարանը որոշել էր Մկրտիչ սրբազանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Այդ ժամանակ նրան նաև արգելվել էր մասնակցել պատարագների և հանդիպել քահանաների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |