Վճռաբեկն ուժի մեջ է թողել «Սրբազան պայքարի» մասնակցի արդարացումը![]() 31 մարտի 2026 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը վերջնական որոշմամբ անփոփոխ է թողել «Սրբազան պայքար» շարժման ակցիայի մասնակից Սերգեյ Առաքելյանի արդարացման դատավճիռը՝ մերժելով դատախազի բողոքը։ Այդ մասն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրեմյանը։ «Վճռաբեկ դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը ՀՀ քրեական օրենսգրքի 297 -րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) արդարացված պաշտպանյալիս` Սրբազան շարժման օրերին Սարկավագի փողոցում քաղաքացիական ակցիայի մասնակից Սերգեյ Առաքելյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը թողնելով անփոփոխ։ Ի սկզբանե նախաձեռնված այս քաղաքական հետապնդումը եւս ձախողվեց, վարույթն ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով՝ ամրագրվելով դատական բոլոր ատյաններում»,-ասվում է գրառման մեջ: Ըստ ՔԿ-ի` «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |