Ամերիաբանկը ծրագրում է մինչեւ երկու հայկական բանկ ձեռք բերել «ոչ օրգանական աճի» հաշվին

PanARMENIAN.Net - «Ճգնաժամի պայմաններում աճի հնարավորություններից մեկը «ոչ օրգանական աճի» հնարավորությունն է»,- լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքով, ներդրումային ճյուղում կա այսպես կոչված «ոչ օրգանական աճ» տերմին, որը ենթադրում է ընկերության աչը ոչ թե սեփական հաշվին, այլ կլանման եւ ձուլման ճանապարհով: «Ճգնաժամի պայմաններում դա աճի ամենաշահավետ տարբերակներից մեկն է»,- ավելացրել է նա: Ջրբաշյանն ասել է, որ ինչպես եւ ցանկացած այլ ներդրումային բանկիր աշխարհի ցանկացած կետում, Ամերիաբանկը չի բացառում այդ տարբերակը եւ աշխատելու է այդ ուղղությամբ:



Ինչպես նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենը, շարունակվում է վերջին վեց ամիսների 2-3 տարբերակների վերլուծության գործընթացը: «Այստեղ ամեն ինչ հանգում է նրան, թե որքանով ենք մենք գնահատում այդ գործընթացի հետ կապված ադեկվատ ռիսկերն ու արժեքը»,- ասել է նա:



Ջրբաշյանը հրաժարվել է հնչեցնել այդ բանկերի անունները, բայց նկատել է, որ «մեզ մոտ ամեն ինչ գործնականում է տեղի ունենում»:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային եւ որոշ այլ մանրածախ ծառայություններ է տրամադրում համալրր փաթեթի տեսքով: ,Ամերիաբանկե ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերը ,Տռոյկա Դիալոգե ընկերությունների խումբն է, որը ՌԴ խոշորագույն ներդրումային-բանկային ընկերություններից մեկն է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---