ՖԻԴԵ-ի աղյուսակում ՀՀ-ն 6 ներկայացուցիչ ունի![]() 1 ապրիլի 2026 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի, ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանը 6 ներկայցուցիչ ունի: Տղամարդկանց աղյուսակում ընդգրկվել են Շանթ Սարգսյանը (69-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (92-րդ տեղ) և Արամ Հակոբյանը (96-րդ տեղ)։ Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Մագնուս Կարլսենը, հայտնում է Արմենպրեսը: Կանանց վարկանիշային աղյուսակում ևս Հայաստանը ներկայացված է երեք շախմատիստով՝ Էլինա Դանիելյան (45-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (69-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյան (74-րդ տեղ)։ Կանանց աղյուսակի առաջատարը չինացի շախմատիստուհի Հու Յիֆանն է։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որը ներկայում հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |