Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել է ՖԻՖԱ-ի աղյուսակում

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան թարմացրել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և զբաղեցրել 106-րդ տեղը։

Մարտի 29-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում անցկացրել է ընկերական հանդիպում Բելառուսի հավաքականի հետ և պարտվել 1։2 հաշվով։ Բելառուսի հավաքականը բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 97-րդ տեղը։

Վարկանիշային աղյուսակի առաջատարը դարձել է Ֆրանսիայի հավաքականը, երկրորդ հորիզոնականում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, իսկ երրորդը՝ աշխարհի չեմպիոն Արգենտինան, հայտնում է Factor.am-ը:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի և Գերմանիայի հավաքականները։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չեռնոգորիան զբաղեցրել է 81-րդ տեղը, Կիպրոսը՝ 126-րդը, իսկ Լատվիան՝ 137-րդը։

Հունիսին Երևանում նախատեսված ընկերական հանդիպումների շրջանակում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ղազախստանը գտնվում է 110-րդ, իսկ Մոլդովան՝ 159-րդ հորիզոնականում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---