ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը քննարկել է ռազմավարական գործընկերության հետագա քայլերը![]() 4 ապրիլի 2026 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին անցկացվել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով ձևավորված ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը նշել են, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության շրջանակում արդեն արձանագրվել է առաջընթաց։ Աշխատանքային խմբի անդամները քննարկել են նաև հետագա քայլերը, որոնք ուղղված են եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը՝ ընդգրկելով տնտեսական փոխգործակցությունը, էներգետիկ ոլորտը, ինչպես նաև կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաները։ 2025-ի հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են ռազմավարական գործընկերության պաշտոնական փաստաթուղթ: Համաձայնագիրը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարության խթանումը, ինքնիշխանության աջակցությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |