Բաբայան. Ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու «Հայրենիքը» առնչություն չունեն ընտրակաշառքի հետ![]() 4 ապրիլի 2026 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ Հակակոռուպցիոն մարմնի հրապարակած ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու «Հայրենիք» կուսակցությունն առնչություն չունեն «Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի հետ»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Վաղարշապատի ընտրություններում իբր ընտրակաշառքի գործով որոշ ձայնագրություններ եւ պնդել, թե իբր հաստատվել է ընտրակաշառքի դեպքը: Թեև հակակոռուպցիոնը հրապարակել է միայն իր համար նախընտրելի հատվածները, սակայն նույնիսկ հենց դրանք հրապարակելու համար պետք է շնորհակալություն հայտնել կոմիտեին, քանի որ անգամ հենց այդ ձայնագրություններով ամբողջությամբ հերքվում է Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի կողմից ընտրակաշառքին առնչվող որեւէ արարք: Հենց այդ ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ Վանեցյանն ու Հայրենիք կուսակցությունը որևէ առնչություն չեն ունեցել և չունեն ընտրակաշառքների հետ: Մի փոքրիկ մեջբերում հենց ձայնագրությունից. «Վանեցյանը իմացավ ինչ ա կատարվում ու հրաժարվեց...»: Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որի ընթացքում մենք մանրամասնությամբ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել, հետո արդուկվել...»,-ասվում է գրառման մեջ: Վաղարշապատի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի գործով 62 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել: «Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում՝ հինգ տասնյակից ավելի անձանց խոստացել են 50,000-ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |