Աբրահամյան. Այս պահին սահմանին դեպքեր չեն գրանցվում, քանի որ ամբողջությամբ ընդունել են ադրբեջանական օրակարգը![]() 17 ապրիլի 2026 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև իշխանությունն «ամբողջությամբ ընդունել է ադրբեջանական օրակարգը», գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում: «2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախը Ադրբեջան ճանաչած իշխանությունն այժմ խոսում է Արցախի ներքին գործընթացների կամ կռվել-չկռվելու մասին։ Ավելին, այսօր ԱԺ փոխխոսնակն ավելի առաջ գնաց, ասում է՝ մեր հաստատած խաղաղությունից հետո սահմանին մարդիկ չեն սպանվում, իսկ նախկինում՝ ամեն տարի, տասնյակներով սպանվում էին: Իրենց պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի դեմ 6-7 պատերազմ, ագրեսիա է արձանագրվել՝ իրենց իսկ արկածախնդիր քաղաքական կուրսի պատճառով, որի հետևանքը մեր հայրենիքի տարբեր հատվածների օկուպացիան է և հազարավոր մարդկանց նահատակությունը: Իսկ այս անձինք դեռ խոսում են նախորդ տարիների կորուստների կամ դրա թվի մասին: Մի բան էլ. այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ամբողջությամբ ընդունել եք ադրբեջանական օրակարգը և շաժվում եք դրանց իրացման ճանապարհով, իսկ հիմա էլ մեծ թվով մարդիկ բանակում մահանում են խաղաղ պայմաններում, որովհետև բանակի բարեփոխումների անվան տակ գնացել եք դրա բարոյալքման և կազմաքանդման ճանապարհով»: 2025թ․ բանակում ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |