Սիմոնյանն ու Պապուաշվիլին Ստամբուլում քննարկել են համագործակցության հարցեր

Սիմոնյանն ու Պապուաշվիլին Ստամբուլում քննարկել են համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպմանը քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:

Սիմոնյանը հանդիպել է նաև Ադրբեջանի խորհրդարանների նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։

 Ուշագրավ
---