Փաշինյան․ Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն Խորհրդարան անցնելու անցողիկ շեմը![]() 18 ապրիլի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ վերջին երեք օրերի խորհրդարանական քննարկումները զգալիորեն թարմացրել են ներքաղաքական և նախընտրական օրակարգը: Նրա խոսքով՝ այդ փոփոխությունն արտահայտվել է այն մոտեցմամբ, որ պատերազմի և նույնությամբ նախկինների եռագլուխ կուսակցության ուժերը չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը։ «Որովհետև ինչպես մեր քննչական մարմինների կատարած քննության արդյունքում պարզվեց և հրապարակվեց, այդ ուժերն իրենց կողմնակիցներին անվանում են ինչպես «շուն ու շանգյալ, և բոշա», և հետևաբար առավել ևս այս պայմաններում, ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են ընդունել այդ անվանարկումը օգտագործված պատերազմի կամ նախկինների եռագլուխ կուսակցության կողմից և ձայն տալ այդ եռագլուխ կուսակցության ուժերից որևէ մեկին»,-ասել է վարչապետը, հայտնում է Արմենպրեսը: Նա նշել է, որ չի կարող դրան հավատալ, քանի որ այդպես մտածելը կնշանակի անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ «ՀՀ քաղաքացիները պետք է քվեարկության իրենց վերաբերմունքն արտահայտեն և պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերին, և որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցության երեք ուժերին պետք է իրենց ընտրությամբ բրենդավորեն որպես «շուն ու շանգյալ» և դուրս շպրտեն Հայաստանի ներքաղաքական կյանքից, և նրանք չպետք է հաղթահարեն խորհրդարան անցնելու անցողիկ շեմը առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սա է թարմացված քաղաքական օրակարգը։ Շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ»,-եզրափակել է Փաշինյանը։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |