Ըմբիշ Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Ըմբիշ Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը Տիրանայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին և դուրս եկել կիսաեզրափակիչ,հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Գերլարված գոտեմարտում 1-1 հաշվով 72 կգ քաշային Տերտերյանը հաղթել է Նուռուլաևին ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսաեզրափակիչ է անցել նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որն ընդամենը 1 րոպեում 8։0 հաշվով հաղթել է իր մրցակցին՝ ՌԴ-ն ներկայացնող Սուներ Կոնունովին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---