Փաշինյանը սադրիչ է համարել Թուրքիայի դրոշն այրելը, Սաղաթելյանը պարզաբանել՝ ինչու չի այրվել Ադրբեջանի դրոշը![]() 24 ապրիլի 2026 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած Ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։Այդ մասին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Արմենպրեսը: «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»,-ասել է խոսնակը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք Հանրապետության հրապարակում Թուրքիայի դրոշի հետ Ադրբեջանի դրոշը չայրելը կապված է ՀՅԴ դիրքորոշման փոփոխության հետ, հայտնում է Sputnik Արմենիան: Նախորդ մի քանի տարիներին Ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշի հետ միասին այրվել է նաև Ադրբեջանի դրոշը։ «Նախ՝ այդ դրոշը «Դաշնակցությունը» չի այրում, որ մեր հայացքներում ինչ-որ բան փոխված լինի կամ չլինի։ Նման որոշում ընդունել է երիտասարդությունը: Մի տարի կայրեն (Ադրբեջանի դրոշը — խմբ.), մի տարի՝ ոչ: Դա մեր ընդհանուր վերաբերմունքն է»,- ասել է Սաղաթելյանը: Պատգամավորը նման հարցեր բարձրացնողներին խորհուրդ է տվել իրենց կարծիքն իրենց պահել։ Նա ընդգծել է, որ հավանաբար քիչ ուժեր կան, որոնց քաղաքական դիրքորոշումներն ու հայացքները չեն փոխվում։ Այս տարի Ջահերով երթն անցկացվել է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, հարևան երկրի դրոշն այրելը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ապրիլի 24-ին ընդառաջ որևէ երկրի, առավել ևս հարևան երկրի դրոշ այրելն անիմաստ, ամոթալի և խիստ դատապարտելի գործողություն է, որը ստվեր է գցում Ապրիլի 24-ի խորհրդի վրա: Այն հիշատակի, միասնության և ապրելու մասին է, իսկ նման քայլերը համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանքներ` խաղաղության և ապագայի դեմ:»,- ընդգծել է ԱԺ նախագահը: «Ջահերով երթն» այս տարի անցկացվելու է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Այն մեկնարկել է Հանրապետության հրապարակից, որտեղ այրել են Թուրքիայի դրոշը , և հասել Ծիծեռնակաբերդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |