Մաթևոսյանը կարևորել է ՀՀ մասնակցությունը G7 երկրների ՇՄ նախարարների հանդիպմանը![]() 27 ապրիլի 2026 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ավարտվել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Նա կարևորել է ՀՀ մասնակցությունը երկրի միջազգային բնապահպանական ներգրավվածության ընդլայնման տեսանկյունից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այս ձևաչափում Հայաստանի ներկայությունը ոչ միայն վկայում է մեր երկրի նկատմամբ աճող վստահության մասին, այլև ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում։ G7-ը համախմբում է համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացների առանցքային դերակատարներին, և այս հարթակում մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանի առաջնահերթությունները և նպաստելու դրանց շուրջ միջազգային քննարկումների ձևավորմանը։ Մեր երկրի մասնակցությունն առանձնահատուկ նշանակություն ուներ նաև այն առումով, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի՝ COP17-ի առաջիկա հյուրընկալող երկիր։ Այս հանգամանքը մեր առջև դնում է բարձր պատասխանատվություն՝ ակտիվորեն ներգրավվելու միջազգային գործընթացներում, ամրապնդելու գործընկերային կապերը և ձևավորելու համախմբված մոտեցումներ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանությանը և կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը։ Հանդիպումների ընթացքում վերահաստատեցի Հայաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալու որպես նախաձեռնող և վստահելի գործընկեր, ինչպես նաև ներկայացրեցի մեր առաջնահերթությունները՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի արդյունավետ իրականացման ապահովման և բազմակողմ գործընթացների միջև փոխգործակցության ուժեղացման համատեքստում»,-ասվում է գրառման մեջ: 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |