Փաշինյան․ Կշարունակենք և կավարտենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը![]() 27 ապրիլի 2026 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը Նա նշել է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ-անոց հատված, որը, թերևս միակ հատվածն է, որտեղ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, զրահաբաճկոնների, և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների, այլ՝ պայուսակների մեջ դրած», հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որ սա կարևոր և բացառիկ իրավիճակ է: Վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև տրամաբանական ժամկետներում ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։ «Օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման հարցը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք»,-ասել է Փաշինյանը։ 2024-ին Տավուշի հատվածում սահմանազատվել է 12 կմ տարածք: Փաշինյանը 2025–ի օգոստոսին հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |