Ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ հետախույզ Կանդազը![]() 27 ապրիլի 2026 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի ձերբակալության մասին տեղեկությունը, հայտնում է Արմենպրեսը: Այլ մանրամասներ հայտնի չեն: Կոմիտեից նշել են, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Ավանեսյանն առավելապես հայտնի է որպես հետախույզ Կանդազ: Նա ունի Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում ծառայության 30-ամյա մարտական փորձ: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։ Լուրին անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս` Կանդազին , հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն: Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»,-գրել է նա: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |