Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են ամերիկացի մաքսավորների և սահմանապահների աշխատանքին![]() 27 ապրիլի 2026 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները ԱՄՆ-ում ծանոթացել են սահմանների պաշտպանության համակարգին և քննարկել համագործակցության զարգացումը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելել են Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերների հետ և քննարկելու ընթացիկ համագործակցությունը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղել են մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ են ունեցել տեսնելու Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելել են ԱՄՆ սահմանային պարեկների ակադիա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |