Իոաննիսյան․ Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը![]() 27 ապրիլի 2026 - 18:58 AMT PanARMENIAN.Net - «Անկախ դիտորդ»-ը շարունակում է պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, հայտարարել է հասարակական դաշինքիներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Նա հավելել է, որ, հավանաբար,«տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»: «Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի: Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում: Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող: Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը: Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում)»,-ասվում է գրառման մեջ: Հակոբյանը հանձնարարել է իր փաստաբանական թիմին ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ «Անկախ դիտորդ» դաշինքը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող փուլում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |