Թաթոյան․ Որոշակի պայմանների դեպքում TRIPP-ը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է![]() 29 ապրիլի 2026 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար խաղաղություն ապահովող պայմանագիրն այսօր իրականում TRIPP-ն է, որի իրականացումը հնարավոր է միայն մի քանի պայմանների դեպքում, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ «TRIPP-ի իրագործումը հնարավոր է միայն մի քանի պայմանների դեպքում․ երբ տեղի ունենա Հայաստանի ամբողջական ապաշրջափակում, Հայաստանից ադրբեջանական զինված ուժերը դուրս գան, այսինքն՝ դեօկուպացվի»,- նշել է Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ նշված պահանջները չկատարելու դեպքում TRIPP-ի իրականացումը հնարավոր չի լինի: «Մենք բանակցելու ենք ամերիկյան իշխանությունների հետ, այդ թվում՝ Թրամփի հետ։ Այլ ոչ թե այսօրվա իշխանության նման, որը թաքցնում և «մսխում է» ամերիկյան ամբողջ միջնորդությունը, այդ թվում՝ հլու-հնազանդ կատարում է ադրբեջանական պահանջները՝ ամերիկյան միջնորդությունը ու հեղինակությունը հեղինակազրկելով»,- ասել է Թաթոյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |