Փաշինյան․ Այո, Ուկրաինայի նախագահին սպասում են ՀՀ-ում![]() 30 ապրիլի 2026 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սպասում են Հայաստանում, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին: «Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո՛, ներառյալ Ուկրաինայի նախագահին»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կայանալու է մայիսի 4-ին և 5-ին՝ Երևանում։ Մայիսի 4–ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Մի քանի օր առաջ Զելենսկին Ադրբեջանում էր՝ Գաբալայում, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել է ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաև առաջարկել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններն անցկացնել Ադրբեջանում: Photo. Getty Images Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |