Մոսկվայում ԵվրԱզԷս-ի եւ ՀՀՄՀ-ի միջեւ փոխըմբռնման մասին հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Մոսկվայում ԱՊՆ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) եւ Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման մասին հուշագիր:



Փաստաթղթի տակ ստորագրել են ԵվրԱզԷս գլխավոր քարտուղար Թաիր Մանսուրովը եւ ՀՀՄՀ կառավարման համանախագահ Միխայիլ Շվիդկոն:



ԵվրԱզԷս եւ ՀՀՄՀ միջեւ փոխըմբռնման մասին հուշագիրն իրավական հիմք է դնում այդ միջպետական կառույցների համագործակցության համար նրանց փոխադարձ շահերի ոլորտում` գիտության, կրթության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների: Դա հատկապես արդի է ԱՊՀ պետությունների կողմից ընդունված` 2010-ը Համագործակցությունում Գիտության եւ նորարարության տարի հայտարարելու որոշումը հաշվի առնելով:



Փաստաթուղթը ստորագրելու ժամանակ ներկա են եղել ՌԴ նախագահը, ԱՊՀ ՀՀՄՀ Խորհրդի նախագահը, ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները, Ռուսաստանում ԱՊՀ երկրների դեսպանները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---