Կալասը՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին․ ՀՀ-ն ինքը կորոշի![]() 4 մայիսի 2026 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը, պատասխանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ն ինքը կորոշի: «Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», - ասել է նա, հայտնում է «Ազատությունը»: Եվրոպական խորհրդարանում 2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն երկկողմ կապերին, ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ՝ այնքան, որքան դա ընդունելի կհամարվի ԵՄ-ի կողմից։ «Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: 2025թ. մարտին Հայաստանը ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը ուժի մեջ է մտել նույն տարվա ապրիլին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |