Ֆոն դեր Լայեն. ՀՀ-ն և ԵՄ-ն առաջընթաց են գրանցում վիզաների ազատականացման հարցում![]() 5 մայիսի 2026 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Եվրամիությունը առաջընթաց են գրանցել վիզաների ազատականացման գործընթացում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա այս մասին գրել է X-ի միկրոբլոգում: «Մենք առաջընթաց ենք գրանցում վիզաների ազատականացման հարցում։ Գիտեմ, որ դա մեծապես կարևոր է հայերի համար։ Դա նաև կարևոր է ԵՄ-ի համար, քանի որ այն մեր ժողովուրդներին ավելի է մոտեցնում իրար։ Վստահ եմ, որ մենք կհասնենք դրան», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։ Մայիսի 5-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է հանձնել Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջընթացի զեկույցը: Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Հայաստանի գրանցած առաջընթացը՝ ընդգծելով իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում։ Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս ընդգծել է զեկույցի կարևորությունը՝ բարձր գնահատելով վերջին ամիսներին կատարված աշխատանքը և վստահություն հայտնելով, որ գործընթացը հաջողությամբ շարունակվելու է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |