Միրզոյան․ Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք![]() 6 մայիսի 2026 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն դեռ պահում է Ռուսաստանի հետ ամուր կապերը, բայց նպատակը դիվերսիֆիկացնելն է այդ շուկաները, ուղիները, կապերը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում: «Տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, մենք միշտ մտածել ենք, որ այս թշնամական իրավիճակում մեզ պետք է ուժեղ մեծ եղբայր, ընկեր, ով կարող է մեզ պաշտպանել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա նշել է, որ այդ տեսակետն այժմ փոխվել է: «Երբ ժականակը եկավ, և մենք իսկապես մեծ ընկերոջ պաշտպանության կարիքն ունեքին, այդ օգնությունը չհասավ տեղ և մեծապես փոխեց արտաքին քաղաքականության մեր տեսակետը քաղաքացիների շրջանում, չեմ խոսում քաղաքական կառույցների, քաղաքական էլիտայի շրջանում։ Հիմա, կարծեք, ինչ-որ ձևով հաջողել ենք և ուզում ենք այս ուղղությամբ ընթանալ։ Ինչ-որ կերպ կարողացել ենք քաղաքական, տնտեսական, էներգետիկ առումով մեր կախվածությունը նվազեցնել, մեր փոխկապակցվածությունը մեկ կենտրոնից կարողացել ենք ինչ-որ կերպ նվազեցնել ու դիվերսիֆիկացնել մեր ընկերների թիվը»,-ասել է նախարարը: Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել Եվրամիության, Չինաստանի, Ղազախստանի հետ, շատ սերտ հարաբերություններ են հաստատվել Հնդկաստանի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |