
Եթե ընտրության օրը քաղաքացին չի գտնվելու իր հաշվառման հասցեում և գտնվելու է այլ համայնքում, ապա մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն կարող է դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, հայտնում է ԿԸՀ-ն
«Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։
Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակները վարում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Պետք է դիմումի այս ձևը լրացնել և ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Դիմումը կարող եք լրացնել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով (հարթակի միջոցով)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։