Կարապետյանի պաշտպանը միջնորդել է նրան ազատել տնային կալանքից![]() 12 մայիսի 2026 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Պաշտպան Արամ Վարդևանյանը դատարան միջնորդություն է ներկայացրել հայտնի գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահՍամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին դատական նիստի մեկնարկին հայտնել է դատավոր Վահե Դոլմազյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը ներկայացրել է գրավոր միջնորդություն։ Վարդևանյանը դատարանին պարզաբանել է, որ խափանման միջոցի իրավաչափության հիմքերի առումով տեղի են ունեցել էական փոփոխություններ, ինչի հետևանքով անհրաժեշտ է կրկին քննարկել Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, հայտնում է Factor.am-ը: Պաշտպանի խոսքով՝ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը մասնակցում է Ազգային ժողովի ընտրություններին, գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից և ներկայում գտնվում է նախընտրական քարոզչության փուլում։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |