Դատախազությունն ուսումնասիրել է Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի Սևանի հողամասերի վարձակալության պայմանագրերը![]() 12 մայիսի 2026 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ձեռնարկելու միջոցներ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, ինչպես նաև ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև 2005 թվականի օգոստոսի 2-ին և 2006 թվականի հունվարի 19-ին կնքված Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու կամ դադարեցնելու ուղղությամբ։ Պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունների շրջանակում, ուսումնասիրել է նշված պայմանագրերն ու դրանց առնչվող փաստաթղթերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ երեք պայմանագրերն էլ կնքվել են երեք տարի ժամկետով, սակայն շարունակել են գործել անորոշ ժամկետով։ Արձանագրվել է նաև, որ պայմանագրերով նախատեսվել է հողի կադաստրային արժեքի փոփոխության դեպքում վերանայել վարձավճարները՝ վարձակալներին նախապես ծանուցելու պայմանով։ Սակայն 2021 թվականի հունվարի 1-ից հողամասերի կադաստրային արժեքների բարձրացման պայմաններում վարձավճարների փոփոխության մասին ծանուցումները վարձակալներին ուղարկվել են երեք տարի ուշացումով։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ հողամասերի վարձակալության մրցույթների կազմակերպման մասին հայտարարությունների հրապարակման վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ չեն հայտնաբերվել։ Արձանագրված խախտումների առնչությամբ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտե։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |