Ըստ Ծառուկյանի՝ Կոտայքում 52 պարեկի են ազատել իր հետ առնչության համար․ ՆԳՆ-ն հերքել է![]() 13 մայիսի 2026 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից հեռացրել՝ նրանց հարազատների ԲՀԿ համակիր կամ իր աշխատակիցը լինելու համար, հայտնում է Sputnik Արմենիան: ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել է այդ հայտարարությունը։ «Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ծառուկյանն ասել էր․ «Մարդը քննություն էլ է հանձնել, ատեստացիա էլ անցել, բայց գործից հանել են, որ, օրինակ, մեկի հերն իմ աշխատողն է, մեկի աները, եղբայրն իմ կողմնակիցն է»: Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |