ԱՊՀ դիտորդական առաքելությունը կհետևի ԱԺ ընտրություններին![]() 14 մայիսի 2026 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանի 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, հայտնում է ԿԸՀ-ն: Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն, Ռոման Ամբուցևը, ինչպես նաև ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պատվիրակության անդամներին ընդունել և ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը ներկայացրել է ընտրական գործընթացին վերաբերող օրենսդրական կարգավորումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին ու պարտականություններին։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |