Միրզոյան. Մեղադրանքները, թե փչացրել ենք ՌԴ հետ հարաբերությունները, անարդար են ու անհիմն![]() 14 մայիսի 2026 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը, հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը քարոզարշավի ժամանակ: Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը փչացրել է հայ–ռուսական հարաբերությունները։ «Կարծում եմ` այդ մեղադրանքները, թե մենք փչացրել ենք հարաբերությունները առնվազն արդար չեն ու անհիմն են»,– ասել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա վստահեցրել է, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որպեսզի ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։ «Սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մեր մոտեցումը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Այո՛, մենք ուզում են դիվերսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը... Սա մեկը մյուսի հետ կապ չունի»,– հավելել է նա։ Ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։ Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները։ Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասել էր՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծել էր՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |