Երևանում հունիսին կանցկացվի բալետային 4-րդ միջազգային փառատոնը![]() 15 մայիսի 2026 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-6-ը Երևանում կանցկացվի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, հայտնում է քաղաքապետարանը: Հունիսի 2-ին և 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ ներկայացվելու է Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված «Թամար» բալետի պրեմիերան։ Հունիսի 5-ին և 6-ին ցուցադրվելու է արդեն մեծ ճանաչում և սեր վայելող «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան։ Ներկայացումները սկսվելու են ժամը 20:00-ին։ Վայրը՝ Թումանյանի անվան զբոսայգի։ Մուտքն ազատ է։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |