Իրանի դեսպանատունն՝ Իսրայելին․ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել

Իրանի դեսպանատունն՝ Իսրայելին․ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է «Եվրատեսիլի» ընթացքում իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելու դեպքին։

«Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել։ Հայաստանը պատմական և քաղաքակրթական ազգ է, և Իրանը միշտ եղել է նրա կողքին»,– ասված է դեսպանության X-ի էջում։

Իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել է նույն՝ Ադրբեջանի դրոշի ներքո։ Այս մասին հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել է Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումներ պահանջելով։ Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հրապարակային ներողություն է խնդրել։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---